Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար նշանակված, Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, իր անձնական գործերում իր սեռը «արու» գրած, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Սարգսյանը շարունակում է մեծ թափով, շուկայականից ցածր գներով Դիլիջան քաղաքի հողերը օտարել, այդ թվում՝ Երևանի բնակիչների։ Դիլիջան քաղաքում «Բնակավայրերի հողերի» քառակուսի մետրի շուկայական նվազագույն գինը 10 հազար դրամ է, իսկ քաղաքի հողերը էժան գներով օտարելու հետևանքով Դիլիջան համայնքի բյուջե չի մտնում միլիոնավոր դրամներ։ Դիլիջանի բնակիչները հայտնում են, որ հետո իրենց տղաները տնամերձ հող չեն ունենալու, որպեսզի տուն կառուցեն, որովհետև համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հողերը թափով ծախում է։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղեկանում եմ, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. հուլիսի 29-ի թիվ 536-Ա որոշմամբ 2022թ. օգոստոսի 30-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 765.0քմ հողամաս /Լոտ-51(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոցի թիվ 46/9 հասցեում արտադրական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 5355000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 5355000 դրամ առավելագույն գնով հաղթեց Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղ. շ. 24 բն. 9 հասցեի բնակիչ Նունե Աղասինի Էլիզբարյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 10 արձանագրությունը:
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. հուլիսի 29-ի թիվ 536-Ա որոշմամբ 2022թ. օգոստոսի 30-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 835.9քմ հողամաս /Լոտ-47(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոցի 128/3 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 5851300 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 6143865 դրամ առավելագույն գնով հաղթեց Երևան քաղաքի Սասնա ծռեր փողոցի շ. 2 բն. 221 հասցեի բնակիչ Լևոն Սարգսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 6 արձանագրությունը:
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. հուլիսի 29-ի թիվ 536-Ա որոշմամբ 2022թ. օգոստոսի 30-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 148.0քմ հողամաս /Լոտ-50(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 4/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 1036000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1139600 դրամ առավելագույն գնով հաղթեց Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 90 հասցեի բնակիչ Արշակ Սարգսի Սարգսյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 9 արձանագրությունը»: