Սորոսականները Արցախի նախագահի իրենց թեկնածուն...

Օգոստոս ամսին հայտնի դարձավ, որ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի կառավարությունից ֆինանսական աջակցություն է ստացել, որպեսզի դիտարկում իրականացնի Արցախի ՏԻմ ընտրությունների ժամանակ։ Սրանից հետո խոսակցություններ սկսվեցին շրջանառվել, որ կազմակերպությունը դիտորդություն է իրականացնելու նաև Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ։ Ըստ մամուլում հայտնված հրապարակումների, Հայաստանի կառավարությունն այս կերպ փորձելու է վերահսկել Արցախի նախագահական ընտրությունները։

Politik.am-ը կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանից փորձեց ճշտել, պատրաստվում են արդյոք դիտորդություն իրականացնել նաև նախագահական ընտրությունների ժամանակ․ «Ըստ էության այդ հարցը հիմա քննարկման փուլում է՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը քննարկում են այդ հարցը։ Նաև քննարկվում է, եթե դիտորդական առաքելություն իրականացվի, ապա ինչ կոմպոնենտներով է իրականացվելու»,- ի պատասխան մեր հարցի ասաց Իոաննիսյանը։

Իոաննիսյանից փորձեցինք ճշտել նաև, թե ինչու է փորձում Արցախի ընտրությունների ֆավորիտ թեկնածու համարվող Արայիկ Հարությունյանին սևացնել՝ քնանդատելով նրա կուսակցության անդամների և վարչապետ Փաշինյանի հանդիպումը։ Ըստ շրջանառվող լուրերի քաղաքացիական հասարակության Սորոսի գրասենյակից ֆինանսաֆորվող կազմակերպություններն այս կերպ փորձում են սևացնել Արայիկ Հարությունյանին, որպեսզի վարչապետ Փաշինյանը Արցախի նախագահական ընտրություններում, որպես իր աջակցությունը վայելով թեկնածու ներկայացնի Մասիս Մայիլյանին։ Այս հարցի մասով Իոնաննիսյանն ասաց․ «Նախ նշեմ, որ այո այդ կերպ ես փորձել եմ ջրի երես հանել որոշ փաստեր, որովհետև համարում եմ, որ քաղաքականությունը պետք է լինի հենված փաստերի վրա։ Բնականաբար իմ կողմից որևէ փաստ չի ծաղկեցվել  կամ նվազեցվել և այս առումով պետք է նշեմ, որ այսպիսի որևիցե կերպ չի նշանակում աջակցել թեկնածուներից որևիցե ուրիշ թեկնածուի, այդ թվում հնարավոր թեկնածու Մասիս Մայիլյանին։  Ես անձամբ ՀՀ քաղաքացի եմ և կարծում եմ, որ ես որևիցե պարագայում չպետք է որոշեմ, թե ով պետք է լինի Արցախի նախագահ, կամ ով պետք է ընտրվի Արցախի Ազգային Ժողով։ Մեր առաքելությունն Արցախում պետք է լինի այն, որ լինեն որոկապես լավ ընտրություններ, ոչ միայն քվեարկության օրը, այլ մեծ հաշվով լինի մրցակցային քաղաքական իրավիճակ և մրցակցային ընտրություններ»,-ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ Սորոսի հիմնադրամի դեմ թեժ պայքար սկսած ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանից փորձեցիքն հետաքրքրվել, թե ի՞նչ քայլեր է պատրաստ ձեռնարկել, եթե պարզվի, որ Սորոսի հիմնադրամի աջակցությունը վայելող խմբերը փորձեն միջամտել Արցախի նախագահական ընտրություններին ու փորձեն նախագահ դարձնել հիմնադրամի աջակցությունը վայելող թեկնածուի․ «Ինչ վերաբերվում է սորոսականների ներկայացվածությանը Արցախում, ապա թող փորձեց կտեսնենք։ Եթե կգտնեն, որ իմ անձի և իմ կազմակերպության անհրաժեշտությունը կա՝ ես վարկյան առաջ կլինեմ Արցախում»,- ասաց Մալյանը։