Դևիդ Քեմերոնը վերադարձել է կառավարություն որպես Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար։
Դաունինգ սթրիթը երկուշաբթի հայտարարել է, որ Քեմերոնը կմիանա կառավարությանը՝ դրա համար ընդունելով պերի կոչում ավելի լայն տեղափոխումների շրջանակում, որոնց ընթացքում Սուելա Բրավերմանն ազատվել է ներքին գործերի նախարարի պաշտոնից,որին փոխարինել է արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին։
«Մենք միջազգային խնդիրների ենք բախվել՝ պատերազմ Ուկրաինայում, ճգնաժամ Մերձավոր Արեւելքում։ Երկրի համար, ինչպես երբեք, կարեւոր է աջակցել մեր դաշնակիցներին, ամրապնդել մեր գործընկերությունը եւ այնպես անել, որպեսզի մեր ձայնը լսելի լինի։ Չնայած ես քաղաքականությունից դուրս էի վերջին յոթ տարիներին, հուսով եմ, որ իմ փորձը որպես պահպանողականների առաջնորդի 11 տարիների ընթացքում եւ վարչապետի՝ վեց տարիների ընթացքում, կօգնի ինձ օգնել վարչապետին՝ լուծելու այդ կենսականորեն կարեւոր խնդիրները»,- գրել է Քեմերոնը X-ի իր միկրոբլոգում։
«Չնայած որոշ որոշումներին համաձայն չեմ, բայց ինձ համար պարզ է, որ Ռիշի Սունակը ուժեղ վարչապետ է, որը դժվար ժամանակներում ընդօրինակելի ղեկավարություն է ցուցադրում։ Ես ցանկանում եմ օգնել նրան ապահովելու անվտանգություն եւ բարգավաճում, որոնց կարիքն ունի մեր երկիրը, եւ դառնալ ամենաուժեղ թիմի մասնիկը, որը ծառայում է Միացյալ Թագավորությանը, եւ որը կարող է ներկայացվել երկրին համընդհանուր ընտրությունների ժամանակ»։