Դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասություն...

ՌԴ-ում դեսպանի փոփոխությունը Հայաստանի իրավասությունն է: Ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանը գոհ է ներկայիս դեսպանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերություններում»,- նշել է նա։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ նախատեսվում է փոխարինել դեսպան Վաղարշակ Հարությունյանին։