
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Խելաշվիլիի հետ։
Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։