Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման...

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը, բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան – Քաջարան հատվածի շինարարությանը։

Քննարկվել են նաև ջրային ոլորտին վերաբերող հարցեր։