Նորագյուղում կառուցվելիք նոր թաղամասը Դաունթաուն է կոչվում, դա նախնական անունն է: Թաղամասի անվան հարցը չենք քննարկել, Դաունթաունը պայմանական անուն է, որը կիրառվում է աշխարհի խոշոր մայրաքաղաքներում: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Կառավարության նիստի ժամանակ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ավինյանին, ասելով՝
«Այսինքն այստեղ կարող է երկնաքեր լինե՞լ, քանի՞ հարկանի նկատի ունեք»,
Ավինյանը պատասխանել է, որ այո, մինչև 70 հարկանի երկնաքեր:



