Դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը. նա...

Բաքվի դատարանը մերժել է անցած տարվա ամռանը Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված և Բաքվում կալանավորված Վագիֆ Խաչատրյանի բողոքը. նա նախկինում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման` 1991-ի դեկտեմբերի 22-ին այժմ օկուպացված Արցախի Մեշալի գյուղում իբրև թե «ադրբեջանցիների ցեղասպանություն» (չակերտները՝ Tert.am) իրականացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փաստաբան Ռադմիլա Աբիլովան միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին, որը չի ընդունել մեղքը։

Այսօրվա դատավճռում նշվում է, որ Վագիֆ Խաչատրյանը պատժի առաջին 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Բաքվում շինծու գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատրյանը բոլոր նիստերին պնդել է, որ անմեղ է: