
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հունիսի 15-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը մինչև հունիսի 29-ը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական նիստին ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահը և իր պաշտպանները, որոնք նախապես տեղեկացրել են դատարանին, որ չեն կարող ներկայանալ: