Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Այսօր մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Քիչ առաջ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի այսօր` ժամը 16:00-ին։