Դատարանում վիճարկվում է Սերժ Սարգսյանի եղբոր...

Այսօր՝ ապրիլի 29–ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի բողոքի քննությունը: Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, եւ այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: