«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի գործունեու...

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 16–ի նիստում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Որոշմամբ առաջարկվում է հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել «Արմավիր» ՔԿՀ–ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում:

«Այսպիսով, ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև դրա առջև դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային տնօրինումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Ինչ վերաբերվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ին ամրակցված զենքերին, զինամթերքին և հատուկ միջոցներին, ապա դրանք կհանձնվեն ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժին` դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրման գործընթացն իրականացնելուց հետո։

Ի դեպ, «Դատապարտյալների հիվանդանոցի», ինչպես նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկները փակելու հնարավորությունը նախատեսվել է քննարկել ՀՀ արդարադատության նախարարի 2023 թ. հոկտեմբերի 20-ի հրամանի հիման վրա: