
Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ ԲԴԽ-ն քննարկում է հարցը։ Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը մի շարք աղմկահարույց գործերով իշխանահաճո որոշում կայացրած դատավոր է։