
«Հրապարակ» թերթը գրում է. Որոշ տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքում քննարկումներ են ընթանում գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծն ԱԺ ներկայացնել-չներկայացնելու շուրջ։
Հանրային աղմուկը դիրքորոշումը վերանայելու առիթ է դարձել, երկմտում են՝ կշահե՞ն, թե՞ կտուժեն նման նախագիծ ներկայացնելով, չե՞ն ասի՝ ինչու եք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու փոխարեն դատախազին հայտնում։
Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է նախագիծը բերվելու օրակարգ, ասաց՝ դեռ քննարկումների փուլում են: Տեղեկություն կա, որ փոշմանել եք, մտահոգություն ունեք, որ կքննադատեն ձեզ։
«Չունենք նման մտահոգություն»,- ասաց նա։ Արթուր Խաչատրյանն էլ չցանկացավ այս թեմայով մեկնաբանություն տալ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 09․ 25 թ