Դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու մ...

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից տեղեկանում ենք, որ այսօրվա դատական նիստն ընդմիջվեց․ բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին։

Հաշվի առնելով, որ աշխատանքային ժամը լրացել է, դատարանն ընդմիջեց այսօրվա դատական նիստը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, 13:00-ին։