
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առանձնահատուկ ինտենսիվ կուսակցական աշխատանքներով է զբաղված հատկապես մարզերում. այսպես կոչված՝ ինվենտարիզացիա են իրականացնում, իրենց մարդկային ռեսուրսներն են ի մի բերում, գրասենյակներն են թարմացնում կամ նորերն են բացում, ակտիվ հանդիպումներ են ունենում բնակչության հետ, տրամադրություններ են շոշափում:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս ողջ «աժիոտաժը» նախընտրական տրամաբանության շրջանակներում է: Այսինքն, Մարուքյանը նախապատրաստվում է առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին: Մեզ, ցավոք, չհաջողվեց ճշտել, թե ինչ նախնական տրամադրություններ կան կուսակցությունում՝ առանձի՞ն մասնակցել ընտրություններին, թե՞ մեծ դաշինքով, ինչի մասին, ի դեպ, վերջերս Էդմոն Մարուքյանը ոչ մեկ անգամ ակնարկել է...
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 07. 10․ 25 թ