Դամասկոսի օդանավակայանում ձերբակալել են Սիրիա...

Sham FM ռադիոյի տեղեկացմամբ՝ շեյխ Ահմեդ Բադրեդդին Հասունն ուղեւորվում էր Աման, որտեղ պետք է շտապ վիրահատության ենթարկվեր: Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը Դամասկոսի միջազգային օդանավակայանում ձերբակալել են հանրապետության նախկին գերագույն մուֆթի, շեյխ Ահմեդ Բադրեդդին Հասունին։ Ինչպես հաղորդել է Syria TV հեռուստաընկերությունը, կրոնական գործիչը փորձել է փախչել երկրից։ Sham FM ռադիոյի տեղեկացմամբ՝ շեյխ Հասունն ուղեւորվում էր Աման, որտեղ պետք է շտապ վիրահատվեր: Ըստ ռադիոկայանի՝ նախկին մուֆթին նախապես հայտնել է իշխանություններին բուժման նպատակով Հորդանան մեկնելու իր ցանկության մասին։ Սակայն օդանավակայանի պատվավոր հյուրերի սրահ ժամանելուց մի քանի րոպե անց նրան ձերբակալել են։