«Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ բուժառուներին տրա...

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ բուժառուների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: 

Ինչպես տեղեկացնում է նախարարության տարածած հաղորդագրությունը, տրամադրվում է 4 անվանում դեղ հիվանդության տարբեր փուլերի համար: 

Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 բուժառու, որից 51-ը ստանում է «Օկրելիզումաբ» դեղը: Այն տրամադրվում է Հանձնաժողովային կարգով հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված բուժառուներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները: 

108 բուժառու, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ, ստանում են 3 անվանում դեղ: 

«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ բուժառուի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատման: