CNN-ը պնդում է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը նա...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման տեմպերն աճել են։ Այս մասին հայտնում է CNN-ը ՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի վիճաբանությունը լրացուցիչ խթան է դարձել առաջիկա շաբաթներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլի համար։

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել փետրվարի 12-ին։ Կրեմլի տվյալներով՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ անձնական հանդիպումների կազմակերպումը։