ՉԺՀ-ը ՌԴ-ին առաջարկել է համագործակցել «Մեկ գո...

ՏԱՍՍ-ի փոխանցմաբ՝ Չինաստանի իշխանությունը Ռուսաստանին առաջարկում է համատեղ նախագծեր իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Աղբյուրը նշում է, որ այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի հետագա մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նախագծերին»,- ասել է Վան Ին։

 «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովը տեղի կունենա Պեկինում հոկտեմբերի 17-18-ը: Պուտինը հաստատել է իր մասնակցությունը։ Այս միջոցառմանը մասնակցելու համար Պեկին են մեկնել ավելի քան 130 երկրի ներկայացուցիչներ: