ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի թիրախում այս անգամ հայտնվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Պատգամավորն այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ՝ խոսելով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ընկերության մասին, որն իրականացնում է գազի սպասարկում․«Նախօրեին Նոր Հաճնում հայտնաբերվեց 77-ամյա կնոջ և նրա չորս անչափահաս թոռների դիրեը՝ նրանք թունավորվել են շմոլ գազից։ Օրեր առաջ ես այստեղ խոսեցի ներտնային գազի սպասարկաման ընկերության գործունեության մասին։ Այդ ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Կարեն կարապետյանին և կարծում եմ իրավիճակը գնալով ավելի սաստկանում է»,-ասաց Բաբաջանյանը և հավելեց, որ պետք է պետությունը զբաղվի այս ընկերության գործունեությամբ, քանի որ այն արդեն դարձել է ազգային անվտանգության սպառնալիք։



