
Հանգստյան օրերին անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով մարզերը սպասարկող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ուրբաթ գիշերվանից սկսած, 3 օր ուժեղացված ծառայություն են իրականացրել հանգստյան գոտիներ տանող մի շարք ճանապարհահատվածներում՝ հայտնաբերելով երթևեկության կանոնների 2000-ից ավելի խախտում։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 38 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ 78 վարորդ, թաղանթապատված դիմապակիով՝ 26, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 19, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 34 տրանսպորտային միջոց։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։