Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը սահմա...

Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը ամբողջ պարագծով, ամբողջ երկայնքով ավարտվի. Մի քանի տարիներին լինի, բայց լինի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Այնտեղ, որտեղ պետք է ադրբեջանցիները հետ գնան, պետք է հետ գնան, եւ սահմանն, ի վերջո, պետք է սահմանագծվի»,-ասաց նա:

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ նրանք դուրս կգան Հայաստանի ինքնիշխան տարածքներից, մարզպետը պատասխանեց. «Հավատի մասին չի խոսքը, այդպես պետք է լինի»:

Նա տեղեկացրեց, որ արդեն տեւական ժամանակ է, որ որեւէ բան չկա սահմանի երկայնքով. «Սահմանի հետ կապված որեւէ նոր իրականություն չկա»: