Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպե...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Իսրայելի դեմ՝ հայտարարելով այդ երկիր զորքեր մտցնելու հնարավորության մասին։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 12-ին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կանենք նաև նրանց հետ», — նրա խոսքերն է մեջբերում The Jerusalem Post թերթը։

Թուրքիայի նախագահը չի բացառել ռազմական միջամտության հնարավորությունը՝ նշելով, որ Անկարան ամեն կերպ կխոչընդոտի պաղեստինցիների տեղահանմանը։ «Չնայած հրադադարին՝ Իսրայելը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով ստիպել է 1,2 միլիոն լիբանանցիների լքել իրենց տները։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի թույլ չտանք Իսրայելին նույնն անել Պաղեստինի հետ»,- պարզաբանել է Էրդողանը։

Էրդողանի հայտարարությանը կոշտ է արձագանքել Իսրայելի Երուսաղեմի հարցերի և ժառանգության նախարար Ամիհայ Էլիյահուն։ Ինչպես նշում է պարբերականը, նա Թուրքիայի նախագահին անվանել է «կայսերական նկրտումներով տառապող բռնապետ-մեգալոման»։ Նախարարը նաև խոստացել է Իսրայելի կառավարությանը ներկայացնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես խզելու առաջարկը։