Չինաստանը սպառնում է պատասխան միջոցներ ձեռնար...

Չինաստանը կձեռնարկի վճռական պատասխան միջոցներ, եթե ՆԱՏՕ-ի երկրները ռուսական նավթը գնելու պատրվակով ԱՄՆ-ի ճնշման ներքո փորձեն մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:

«Ամբողջ աշխարհի երկրների, ներառյալ Ռուսաստանի հետ Չինաստանի նորմալ առևտրա-տնտեսական և էներգետիկ համագործակցությունն օրինական է և ոչ մի մեղադրանք չի հարուցում», - ընդգծել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով G7-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից ՉԺՀ-ի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը։ 

ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Չինաստանի օրինական իրավունքների և շահերի խախտման դեպքում ​​կձեռնարկվեն պատասխան միջոցներ՝  պաշտպանելու իրենց երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և շահերը։