Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ խորացնել հ...

Չինաստանը պատրաստ է բազմակողմ համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ՝ երկու երկրների ղեկավարների հրահանգներին համապատասխան: Այս մասին հայտարարել է Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

«Չինաստանը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ հետևելով երկու պետությունների ղեկավարների ռազմավարական հրահանգներին, ամրապնդել փոխգործակցությունն ու համակարգումը, ինչպես նաև մշտապես խորացնել փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների ժողովուրդների համար ավելի մեծ օգուտներ ստեղծելու համար», - Չինաստանի վարչապետի խոսքն է մեջբերել երկրի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Լի Ցյանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ խորացնել համագործակցությունը ներդրումների, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ողջունում է մեծ քանակությամբ բարձրորակ ռուսական գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի մուտքը չինական շուկա։

Չինաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ռուսական կողմը «ավելի շատ հնարավորություններ կտրամադրի Ռուսաստանում ներդրումներ կատարող և գործող չինական ձեռնարկություններին»։ 

Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ Միշուստինն իր կողմից հայտարարել է, որ «նոր դարաշրջանում ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերության և փոխգործակցության ներկայիս հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա»։

ՌԴ վարչապետը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բարենպաստ գործարար միջավայր ստեղծել Ռուսաստանում ներդրումներ կատարող չինական ընկերությունների համար։

Լի Ցյանը Մոսկվայում է Շանհայի համագործակցության կազմակերպության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար։