Չինաստանը Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ...

Չինաստանը Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ դեսպանորդին կուղարկի տարածաշրջան՝ լարվածության թուլացմանը նպաստելու համար։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, այս մասին մարտի 5-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։

Նա ընդգծել է, որ Չժայ Ջունը «մոտ ապագայում կմեկնի Մերձավոր Արևելք և ակտիվ ջանքեր կգործադրի լարվածության թուլացմանը նպաստելու համար։

Մաո Նինը նշել է, որ իրանական պատերազմի սկսվելուց ի վեր Չինաստանը «ինտենսիվ միջնորդական ջանքեր է գործադրել»։ Մասնավորապես, հարցի վերաբերյալ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Իրանի, Օմանի, Ֆրանսիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերների հետ։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ իր հեռախոսազրույցներում Վանը Ին «նշել է, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և որ բոլոր կողմերը պետք է հնարավորինս շուտ վերադառնան երկխոսության և բանակցությունների, որպեսզի կանխվի լարվածության հետագա սրումը և հակամարտության տարածումը»։