Չինաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դրական դիրքորոշումը չին-ռուսական հարաբերությունների վերաբերյալ․ ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը։
Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն աշխարհում կայունության կարևորագույն երաշխիքներից են․ հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով տարին։



