
Չինաստանը և Ռուսաստանը պետք է սերտ համագործակցություն պահպանեն բոլոր մակարդակներում, ուրբաթ օրը Պեկինում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Երկու կողմերն էլ բոլոր մակարդակներում պետք է պահպանեն սերտ համագործակցությունը և ամբողջությամբ իրականացնեն իմ և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված կոնսենսուսը», – Սի Ծինփինի խոսքերն է մեջբերում Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։
Չինաստանի ղեկավարը հավելել է, որ Պեկինը և Մոսկվան պետք է «շարունակաբար խորացնեն ռազմավարական փոխգործակցությունը և գործնական համագործակցությունը՝ օգնելով երկու երկրներին հասնել ընդհանուր զարգացման»։
Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է միջազգային և տարածաշրջանային հարցերում Չինաստան-Ռուսաստան համակարգման հետագա ամրապնդման, BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության դերի լիարժեք գիտակցման և գլոբալ հարավի միասնության ու համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։