Չինաստանը ԵՄ-ին առաջարկել է դյուրացնել տեխնոլ...

ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը շվեյցարական Դավոսում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ ԵՄ-ին առաջարկել է թուլացնել դեպի Չինաստան բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման սահմանափակումները: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Մենք պատրաստ ենք ավելի շատ պահանջված եվրոպական ապրանքներ ներմուծել և հուսով ենք, որ Եվրամիությունը կթուլացնի բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման սահմանափակումները դեպի ՉԺՀ», - Լի Ցյանի խոսքը մեջբերում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը: