
Պեկինը և Դամասկոսը ռազմավարական գործընկերություն են հաստատել. հայտարարությունը հրապարակվել է Չինաստանի Հանչժոու քաղաքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպման արդյունքում։ Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հանդիպումից հետո երկու ղեկավարները ստորագրել են երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, «Գոտի, ճանապարհ» նախաձեռնության համատեղ զարգացման, տնտեսական փոխանակումների, ինչպես նաև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ։