Չինաստանն Իրանի ռազմավարական դաշնակիցն է․ Վել...

Չինաստանը Իրանի ռազմավարական դաշնակիցն է։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Չինաստանի դեսպան Չան Հուայի հետ հանդիպմանը, հաղորդում է Mehr-ը։

Ընդգծելով Իրանի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ Վելայաթին նշել է, որ «Չինաստանը շարունակում է զարգացնել իր հաղորդակցական ծրագիրը, հատկապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համատեքստում։  

«Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությունը համատեղ զորավարժությունների անցկացման հարցում, անկասկած, շատ կարեւոր է տարածաշրջանի անվտանգության եւ ճակատագրի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը հատկապես Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում։