Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել է ՊՆ նախարար, գեներալ Լի Շանֆուին:
«Սինհուա» պետական լրատվական գործակալությունը երեքշաբթի հայտնել է, որ Լին հեռացվել է առանց բացատրության: Դա տեղի է ունեցել շաբաթներ շարունակ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված գեներալի ճակատագրի շուրջ շահարկումներից հետո, ով օգոստոսի վերջից չէր երևացել հանրությանը:
Նրան հեռացնելու որոշումը հաստատվել է Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի կողմից։