ԵՄ-ն պետք է ակտիվորեն աջակցի Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հաստատմանը: Այս մասին Trend-ին ասել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը։
«Չի կարելի թերագնահատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման կարեւորությունը։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ։ Մենք ցանկանում ենք կոչ անել երկու կողմերին շարունակել կարեւոր բանակցային գործընթացը»,- ասել է Մանիգը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները, վերակառուցման եւ ականազերծման գործընթացին աջակցելուց բացի, պետք է ակտիվորեն աջակցեն խաղաղ գործընթացի հաստատմանը:
«Երեկ այցելեցի Շուշի, իսկ մինչ այդ եղա Աղդամում։ Վերականգնումն ընթանում է, բայց մենք պետք է հասկանանք, որ դա շատ երկար գործընթաց է։ Օրակարգի գլխավոր հարցը ներքին տեղահանվածների՝ իրենց հողերը վերադարձն է»,- ասաց Մանիգը։
Դիվանագետի խոսքով՝ Գերմանիան չափազանց շահագրգռված է տարածաշրջանի տնտեսությանը նպաստելու հարցում։
«Ղարաբաղը չպետք է թանգարան լինի: Այն տնտեսական եւ մշակութային գործունեության տարածաշրջան է, որտեղ մարդիկ կարող են լավ կյանք գտնել»,- ասաց Մանիգը։