Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կրկին սենսացիոն հարցազրույցով է հանդես եկել։ Այս անգամ նա խոսել է Հայաստանի դեմ, ըստ իրեն կազմակերպված դավադրությունների մասին։ Բալասանյանը վստահ է, որ վարչապետ Փաշինյանը այս ամենում կարևոր դերակատարում ունի, բայց նա անփոխարինելի չէ․«Չի բացառվում, որ վաղը Նիկոլ Փաշինյանին փոխեն, նա «պռառաբն» է, պետք է թակարդը սատկացնել»,-հայտարարել է Բալասանյանը։
Նա նաև խոսել է Հայաստան պակիստանցիների և հնդիկների մեծ հոսքի մասին։ Սա ևս ըստ Բալասանյանի կազմակերպված դավադրություն է։ Մանրամասնները տեսանյութում․



