Չենք ասում կնգադ ծնունդը Վաշինգտոնում մի արա,...

«Ստեղ հավաքված է սովորական ժողովուրդը, որ օրվա հացի հարցն է լուծում։ Իշխանությունը մտել է ժողովրդի գրպանը։ Էն կորժիկի փողը, որ երեխեն 50-50 ավտոբուսի փողերը հավաքում էր, որ բուֆետոում ուտի, արդեն էդ կորժիկի փողի հետևից են ընկել»,- ասաց մանր ձեռներեցը, որը կառավարության դիմաց մասնակցում էր հարկային քաղաքականության դեմ բողոքի ակցիային։

«Թող խելքները գլուխները հավաքեն․ չեն հավաքում՝ թող թողեն էթան, ուրիշ մարդ գա։ Ես էս կառավարությանն ասում եմ՝ ամոթ ձեզ։ Ձեր հաճույքների համար, որ, օրինակի համար, վարչապետն իր կնոջ ծնունդն Ամերիկայում ա անում, թող անի, բայց թող թողնի էս ժողովուրդն էլ հաց ու կորժիկ առնի իր երեխեքին, ախպեր։ Չենք ասում քո կնգա ծնունդը մի արա Վաշինգտոնում։ Վոփշըմ, էս պետություն չէ, անարխիա չէ»,- ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։