Չեմ բացառում, որ կոալիցիա կարող է լինել ԲՀԿ-ի...

Եթե անգամ 50 տոկոս ստանա իշխանությունը ընտրություններում, էլի որեւէ ուժի հետ կոալիցիայի անհրաժեշտություն կառաջանա, որովհետեւ կան օրենսդրական գործընթացներ, որտեղ պահանջվում է որակյալ մեծամասնություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

Հարցին, թե ում հետ է ՔՊ-ն հնարավոր համարում կոալիցիան նոր խորհրդարանում, Աղազարյանն արձագանքեց, որ ինքը կարող է ասել, թե ում հետ չեն կարող կոլաիցիա կազմել. «Չենք կարող  կոալիցիա կազմել բոլոր այն ուժերի հետ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ»:

Նա որպես օրինակ նշեց 17+-ին՝ բացառություն անելով միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ նշելով, որ ԲՀԿ-ն առանձին է մասնակցում ընտրություններին: