Չեխիան շարունակում է ռուսական գազ գնել

Հոկտեմբերից որոշ առևտրականներ կրկին սկսել են ռուսական գազ ներմուծել Չեխիա․ սոցցանցերում հայտնել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան։ 

Ռուսական գազի ներմուծումը ԵՄ ենթակա չէ պատժամիջոցների, քանի որ որոշ երկրներ դեռ չեն կարողանում առանց դրա․ «Սակայն, կարծում եմ, ճիշտ է, որ վերջնական սպառողները տեղեկացված լինեն, որ գազ են գնում այն ​​մատակարարներից, որոնք դա գնում են Ռուսաստանից»,- ընդգծել է նախարարը։