Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չէր ցանկանա կառավարել երկիրը «բռնապետական ձևով», բայց «այլ կերպ չի ստացվում»։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերել է «Пул Первого» Telegram-ի ալիքը։
«Ես չէի ցանկանա կառավարել ավտորիտար, բռնապետական ձևով։ Բայց դա դեռ չի ստացվում»,- ընդգծել է նա։
Լուկաշենկոն նախկինում հայտարարել էր, որ մի շարք բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ են վարվում բացառապես Միացյալ Նահանգների, այլ ոչ թե երկրից դուրս գտնվող բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ։



