«Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին ձերբակալ...

«Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին ձերբակալել են: Այս մասին ՆԳՆ-ից հայտնել են NEWS.am-ին:

 «Հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները քննիչի որոշմամբ ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով: 
Դեպքի մանրամասները՝ առաջիկայում»,- հայտնեցին ՆԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին՝ քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով: