Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազ...

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը: Այս մասին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:

Հոգաբարձուների խորհրդի նիստում  Մանուկ Բարսեղյանը խորքային վերլուծության վրա հիմնված ներկայացրել է 2024 թ․-ի ապրիլից մինչև  դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված  համալսարանի զարգացման իր տեսլականը՝  բաղկացած 8 առանցքային ուղղություններից։

Դրանում հիմնականում շեշտադրված էին գիտակրթական ծրագրերի մակարդակի բարձրացման, միջազգայնացման լաբորատոր սարք-սարքավորումների արդիականացման, ֆինանսական  կայունության և զարգացման շարունակականության ապահովման, ինչպես նաև  առաջընթացին միտված մոտեցումները։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները Մանուկ Բարսեղյանի կողմից ժ/պ-ի պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքները բարձր գնահատելով՝ ընդգծել են, որ հաջողվել է ապահովել համալսարանի ռազմավարական ծրագրի զարգացման շարունակականությունը: