Ճաքեր՝ դպրոցի ու այլ շինությունների պատերին....

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ասել է, որ երկրաշարժի հետևանքով փլուզումներ չկան, միայն ճաքեր են առաջացել:

«Ճաքերն առաջացել են և՛ սեփական շինությունների, և համայնքային նշանակության շինությունների վրա, այդ թվում նաև դպրոցի»,- ասել է Հովեյանը:

Նա նշել է, որ հանձնաժողովը տեղում ուսումնասիրում և արձանագրում է կրած վնասները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 02:02-ին երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում: