Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հունվարի 15-ին իր նստավայրում ընդունել է երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Մոնիկա Սիմոնյանին՝ Ճապոնիայում հավատարմագրված կին դեսպանների հետ հանդիպման շրջանակներում։
Այս մասին նշված է Ճապոնիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային հարթակում կանանց դերի, գործունեության, առաջնորդության և հավասար իրավունքների առաջմղմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։
Դեսպանության փոխանցմամբ՝ կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել հետայսու շարունակել նման ձևաչափով համագործակցությունը։



