Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է բարձրացված աշ...

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա կաբինետի անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն ​​գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ համաձայն պետական ​​աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։  Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։

«Վարչապետի և նախարարների աշխատավարձերի բարձրացումը ժողովրդի մոտ քննադատություն է առաջացրել: Ուստի մենք համաձայնեցրինք այդ գումարների վերադարձը, որպեսզի հասարակության մեջ անվստահություն չառաջացնենք», - Մացունոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայում պետական ծ​​առայողները զրկված են գործադուլի իրավունքից: Դրա փոխարեն կառավարության հատուկ մարմինը, խորհրդարանի որոշմամբ, պարբերաբար բարձրացնում է նրանց աշխատավարձերը միջին գործակցով, որը համապատասխանում է  մասնավոր հատվածի ծառայողների վճարումների ավելացմանը։