Բյուջեի 2023-ի սեփական եկամուտները 39 մլրդից...

2024 թվականին Երևանում  աննախադեպ ծավալով փոսերի նորոգման, և միջին նորոգման աշխատանքներեն իրականացվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին,  ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացված, ընթացքի մեջ գտնվող, ինչպես նաև առաջիկայում պլանավորված աշխատանքները:

«Ունեցել ենք խնդիրներ հիմնականում պայմանավորված եղանակային պայմանների հետ, բայց արդեն իրականացված աշխատանքի ծավալները աննախադեպ մեծ են։ Այս տարվա ավարտին մեր ընդհանուր ճանապարհային ցանցի վիճակն էականորեն ավելի լավն է լինելու, քան նախորդ տարիներին է եղել:

Բոլոր ծրագրերն իրականցվում են Երևան քաղաքի բյուջեով: Երևանի բյուջեն նախորդ տարվա սեփական եկամուտները 39 մլրդից հասցրել է 64 մլրդի, ինչն էլ թույլ է տալիս իրականցնել այս բազմածավալ ծրագրերը»,- տեղեկացրեց Տիգրան Ավինյանը:

Աղբահանության ոլորտում են եղել որոշակի խնդիրներ, ձեռք է բերվել նոր տեխնիկա:

«Ապամոնտաժվել են 500-ից ավելի գովազդային վահանակներ, և սրան զուգահեռ նոր չափորոշիչների են համապատասխանեցվում գովազդային վահանակներն ամբողջ քաղաքով, էականորեն քաղաքի տեսքը փոխվում է նոր չափորոշիչներով, ահռելի աշխատանքներ են տարվում պոլիկլինիկաների նորոգման, հիմնանորոգման համար: Հնգամյակի ընթացքում բոլոր պոլիկլինիկաները վերանորոգվելու են»,- ասաց նա: