«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ–ն կոչով դիմել էր հայկական կողմին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել ութերորդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ սույն դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, և Թուրքմանչայի խաղաղությունը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցումը»:
Բացի դրանից, ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այս դեպքում խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է, «արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրիգների լավագույն ավանդույթներում սպիտակը կոչվում է սև՝ որոշ հա գործիչների «թեթև ձեռքով», որոնք առանձնապես ջանասիրությամբ փորձում են սիրաշահել իրենց հովանավորներին»:



