Բրիտանական բանակն ամբողջությամբ կոչնչացվի ռազ...

Բրիտանական բանակն ամբողջությամբ կոչնչացվի ռազմական բախման դեպքում: Այս մասին հայտարարել է վետերանների գործերի նախարար Ալիստեր Կարնեսը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պատերազմի նման խոշոր հակամարտության դեպքում բրիտանական բանակը կարող է ամբողջությամբ ոչնչացվել 6-12 ամսվա ընթացքում։ Բայց դա կարող է լինել ավելի արագ:

Ավելի վաղ The Financial Times-ը, վկայակոչելով երկրի ռազմական ղեկավարությանը, գրել էր, որ բրիտանական բանակում տիրող իրավիճակը հեռու է այն բանից, ինչ քաղաքական գործիչները ցանկանում են այն ներկայացնել։ Բարձր ինտենսիվության հակամարտության դեպքում բրիտանացի զինվորականները երկու շաբաթից ավելի չեն կարողանա կռվել։

«Նրանց զորքերի համար դժվար կլինի պայքարել եվրոպական պատերազմի դեմ, որը տեւում է ավելի քան մի քանի շաբաթ»,- նշվում է հրապարակման մեջ։