Բրատիսլավայում գտել են Երկրորդ համաշխարհային...

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական արտադրության հակահետևակային ականներ։ Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Սլովակիայի ոստիկանության ներկայացուցիչ Միխալ Շեյֆը։

«Բրատիսլավայի Պետրժալկա շրջանի Բետլիարսկայա փողոցի մերձակայքում շինարարական աշխատանքներ անցկացնելու ժամանակ հայտնաբերվել է մոտավորապես 400 S-35 հակահետևակային ական: Ոստիկանությունը սակրավորների հետ փոխգործակցությամբ դրանք տեղափոխել է քաղաքից դուրս գտնվող անվտանգ վայր», - ասել է նա։

Ականների հայտնաբերման վայրը հսկում է ոստիկանությունը։ Սակրավորները փետրվարի 6-ին կուսումնասիրեն տարածքը՝ պարզելու՝ արդյոք այնտեղ կա այլ զինամթերք։