«Մայր Հայաստան»ժողովրդական շարժման անդամ Սոննա Աղեկյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
Բոյկոտի ծավալները մեծացել են․հունվարի 31-ից փետրվարի 6-ը եղել է օրական միջինը 206.000 ուղևորահոսք, իսկ փետրվարի 7-ից մինչև փետրվարի 13-ը՝ 201.000-ի կարգի ուղևորահոսք: Ստացվում է, որ քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը խոստովանում է, որ արձանագրվող հոսքը նվազել է , որն էլ իր հերթին նշանակում է, որ բոյկոտողների քանակն ավելացել է: Տեմպը պահում ենք, նյարդերի պայքար է, չենք ընկրկում։



