Բոյկո՞տ, թե՞ բացակայություններ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավորները, որոնք ստիպված են ներկայանալ ԱԺ, առավոտյան գրանցվել, մասնակցել քվեարկություններին, որ բացակա չստանան, եւ մանդատից զրկվելու վտանգներ չառաջանան, մատնացույց են անում ԱԺ նիստերից հաճախ բացակայողներին, մասնավորապես` Իշխան Զաքարյանին, որն ամիսներ շարունակ չի երեւում ԱԺ-ում:

«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ինչո՞վ է նա հիմնավորում իր բացակայությունները»․ հարցը նրանց շուրթերից չի իջնում: Ընդդիմության բարձրացրած հարցն ուղղեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Բժշկական թղթով, սրտի լուրջ խնդիրներ ունի»,- ասաց նա:

Փոխանցեցինք այն դիտարկումը, որ եթե ընդդիմությունից որեւէ մեկը 2 տարի չմասնակցեր նիստերին, մանդատից վաղուց զրկված կլիներ, Սիմոնյանն ասաց. «Իրենք էլ են մերը, հիմա եթե ուզենայինք Իշխան Սաղաթելյանի հարցը բարձրացնեինք, կանեինք, ինքն էլ էր, չէ՞, բացակայել»: Քաղաքական բոյկոտը «ԱԺ Կանոնակարգ» օրենքը թույլատրում է․ «Դա հիմնավոր չէր, մի նստաշրջանում կարող ես հայտարարություն անել, որ բոյկոտում ես, բայց դրանից հետո՝ ոչ»։